Aysor.am-ը գրում է.
Ադրբեջանում շարունակվում է աբսուրդի թատրոնը, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով  ամերիկահայ Դեն Բիլզերյանի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու Ադրբեջանի պահանջին: 
 
«Իմ գնահատմամբ՝ Ադրբեջանում շարունակվում է աբսուրդի թատրոնը: Ժամանակն է ներկայացման ռեժիսորին հասկացնել, որ Արցախը փաստացի անկախ պետություն է, և նրանք դրանում ևս մեկ անգամ կհամոզվեն սեպտեմբերի 2-ին Արցախի անկախության հռչակման տարեդարձի օրը», - ասաց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել