168.am-ը գրում է.

ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ երեկվա հանդիպման ընթացքում տեղի ունեցած միջադեպին, երբ ստուգել էր դպրոցի տնօրենի անգլերենի իմացությունը, և հասարակությանը կոչ արեց ադապտացվել նոր ժամանակներին.

«Մոտ երկու ժամ անկաշկանդ, հավասարը՝ հավասարին, գործընկերային միջավայր է այնտեղ եղել, դա նույնն էր, ոնց որ ես իմ գործընկերների հետ զրուցեի։ Օրինակ՝ գործընկերս ասեր՝ ես անգլերենի խորացված կրթություն ունեմ, ես էլ ասեի՝ եթե կրթություն ունես, այսինչն անգլերենով ասա։ Այդտեղ որևէ նվաստացման բան չի կարող լինել։ Ես խնդրում եմ ադապտացվել նոր ժամանակներին, որովհետև ես տնօրենների համար շեֆ չեմ, շեֆերն էին, որ նախկինում նվաստացնում էին տնօրեններին։ Սա անկաշկանդ, ուղիղ, ինչ-որ չափով կատակով արված հայտարարություն էր։ Ինձ համար շատ տարօրինակ են այդ արձագանքները»,- ասաց նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել