Tert.am Life-ը գրում է.

Tert.am Life-ը շարունակում է իր ընթերցողներին ներկայացնել «Դեպի մանկական Եվրատեսիլ» նախագծի մասնակիցներին: Ինչպես հայտնի է, նախագծի հաղթողը կներկայացնի Հայաստանը  նոյեմբերի 25-ին Մինսկում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում: 23 մասնակցի շարքում է 13-ամյա Լիանա Անդրեասյանը: Նրան շատերը կհիշեն ռուսական «Битва Талантов» հեռուստատեսային նախագծից, որը կազմակերպվում է Իգոր Կրուտոյի երաժշտական ակադեմիայի կողմից:

Լիանան Tert.am Life-ի հետ զրույցում պատմել է, թե ինչ երգով է ներկայանալու  «Դեպի մանկական Եվրատեսիլ» նախագծին, խոսել մրցույթին նախապատարստվելու և իր սպասելիքների մասին:

Լիանան ծնվել է Հայաստանում, սակայն 7 տարեկանից տեղափոխվել ու մինչ օրս բնակվում է Մոսկվայում: Այնտեղ նա հաճախում է հանրկրթական դպրոց, փոխադրվել է 7-րդ դասարան: Նա նպատմեց, որ երգել սկսել է 10-ը տարեկանից:

Արդեն երկու տարի է հաճախում է Տոլմաչով քույրերի երաժշտական ստուդիան:  Վոկալից բացի, Լիանան տիրապետում է նաև երկու երաժշտական գործիքի՝ դաշնամուրի և կիթառի: Նա նշեց, որ արդեն մեկ ամիս է Հայաստանում է և ակտիվ նախապատրաստվում է «Դեպի մանկական Եվրատեսիլ» նախագծին. «Ես երբևէ առիթը բաց չեմ թողել հետևելու «Մանկական Եվրատեսիլ» մրցույթին: Փոքր տարիքից շատ եմ սիրել այս մրցույթը և միշտ երազել եմ մասնակցել: Որոշեցի այս անգամ փորձել իմ ուժերը»:

Երգչուհին արդեն հասցրել է մասնակցել և հաջողություններ գրանցել միջազգային մի քանի մրցույթներում: Նախորդ տարի Լիանան մասնակցել և հաղթահարել է МУЗ-ТВ հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Битва Талантов» երաժշտական նախագծի երկու փուլերը: Նախագծի 1500 մասնակիցներից 73-ի կազմում է ընդգրկվել: Նա մասնակցել է նաև Սոչիում անցկացվող  «Дети России» միջազգային մրցույթ- փառատոնին: Արժանացել է երեք գրան պրի մրցանակի տարբեր մրցույթներից:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել