Tert.am-ը գրում է.

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր ժամանակավոր, համաձայնության կառավարության հերթական նիստին մինչ օրակարգին անցնելն անդրադարձավ նախորդ նիստերից մեկում իր այն հայտարարությանը, որ ադապտացիոն շրջանը համարվում է ավարտված. հիմա արդեն շատ լրջորեն պետք է զբաղվեն բարեփոխումների լայնածավալ գործողություններով, որոնք իրենց հերթին տնտեսական և քաղաքական զարգացման նոր շունչ, լիցք և ալիք կբերեն Հայաստան:

«Ես կարծում եմ, որ մենք պետք է արձանագրենք բարեփոխումների մեր մեթոդաբանությունը՝ հաշվի առնելով Հայաստանում առկա քաղաքական իրողությունները: Ընդհանրապես ընդունված է ասել, որ բարեփոխումները, այսպես ասած, ցավոտ գործընթաց են, ես կարծում եմ, որ այս տրամաբանությունից պետք է հրաժարվենք, որովհետև բարեփոխումների մեր ալգորիթմը պետք է լինի ընդարձակ երկխոսությունը հանրության հետ, համաձայնության հաստատումը այս կամ այն բարեփոխումների ուղղությամբ»,- ասաց նա։

Վարչապետը կարծում է, որ եթե բարեփոխումներ իրականացնելու համար ունեն բավարար փաստարկներ, որով համոզել են իրենք իրենց, ապա այդ նույն փաստարկներով պետք է ներկայանան հանրությանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել