Իսրայելի ֆինանսների նախարար Մոշե Կախլոնը Վաշինգտոնում հանդիպում է ունեցել իր ամերիկյան գործընկերոջ՝ Սթիվեն Մնուչինի հետ և նրա հետ համաձայնեցրել է համատեղ աշխատանքային խմբի ստեղծումը, որը պետք է Իրանի դեմ տնտեսական պատժամիջոցների խստացման ծրագիր մշակի, հաղորդում է newsru.co.il կայքը։

Իրանի դեմ տնտեսական պատժամիջոցների շարքի պատասխանատվությունն ընկնելու է ԱՄՆ և Իսրայելի ֆինանսների նախարարությունների վրա։ «Իրանի վրա դրվող պատժամիջոցները բարենպաստ ազդեցություն են գործում Իսրայելի անվտանգության և ողջ ազատ աշխարհի անվտանգության վրա»,- ընդգծել է Մոշե Կախլոնը։

Խոսքը գնում է վերջին տարվա ընթացքում նախարարների չորրորդ հանդիպման մասին։ Քաղաքական գործիչների բանակցությունների հիմնական թեման եղել են իրանական ռեժիմի դեմ պատժամիջոցները։ Կողմերը պայմանավորվել են համատեղ աշխատանքային խումբ ստեղծելու շուրջ, որը պետք է կազմի բարձր տեխնոլոգիաների ոլորտում պատժամիջոցների ցանկը։

Խմբի կազմում ընդգրկվելու են Իսրայելի և ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունների մասնագետները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել