Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին դիտորդական առաքելություն անցկացնելու համար ԿԸՀ-ն կհրավիրի Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի ներկայացուցիչներին: Այսօր տեղի ունեցած ԿԸՀ հերթական նիստի ընթացքում հայտնել է հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:

«Երևանի ավագանու սեպտեմբերի 23-ի արտահերթ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով հրավիրել  Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսին»,- ասված է որոշման մեջ։

Նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը համալրել է թիվ 6, թիվ 9 և թիվ 12 տարածքային ընտրական հանձնաժողովների կազմերը: ԿԸՀ որոշմամբ՝ թիվ 7 տարածքային ընտրական հանձնաժողովի նստավայրի հասցեն՝ ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան, Րաֆֆու 33, փոխարինվել է ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան, ՀԱԹ Ա-1 թաղ, Սվաճյան փողոց, թիվ 92  մանկապարտեզ հասցեով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել