168.am-ը գրում է.

ՄԱԿ-ի Միջազգային դատարանն լսումներ Է սկսել, որոնց շրջանակում Իրանը պահանջում է դադարեցնել ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցների գործողությունը: Ինչպես հայտնել է դատարանի նախագահ Աբդուլվաքի Ահմեդ Յուսուֆը, լսումները կտեւեն մինչեւ օգոստոսի 30-ը. կողմերից յուրաքանչյուրին ընդհանուր առմամբ չորսուկեսական ժամ կտրամադրվի իրենց դիրքորոշումը ներկայացնելու համար։

Այդ հայցն Իրանի կողմից ներկայացվել էր հուլիսին: Դրա վերջնական նպատակը ՄԱԿ-ի Միջազգային դատարանի կողմից այն բանի ճանաչումն է, որ ԱՄՆ-ը խախտել է իր պարտավորությունները «Բարեկամության, տնտեսական հարաբերությունների եւ հյուպատոսական իրավունքների մասին» 1955 թվականի երկկողմ պայմանագրի շրջանակներում, եւ Վաշինգտոնի կողմից բոլոր պատժամիջոցների շուտափույթ չեղարկումը, ինչպես նաեւ նոր պատժամիջոցների սահմանման սպառնալիքներից հրաժարումը:

Որպես ժամանակավոր միջոց Թեհրանը պահանջում է ամերիկյան միակողմանի այն պատժամիջոցների գործողության կասեցումը, որոնք մասնավորապես վերաբերում են մարդատար ինքնաթիռների, ինչպես նաեւ դրանց համար պահեստամասերի ու սարքավորումների վաճառքին կամ լիզինգին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել