Դերասանուհի, երգչուհի Անի Երանյանը վերջերս նոր երգ ու տեսահոլովակ ներկայացրեց իր երկրպագուներին, որը միանշանակ չընդունվեց նրանց կողից: Բայց դա մի ուրիշ պատմություն է և այսօր դրան չէ, որ ուզում ենք անդրադառնալ, այլ Մոսկվայում կայացած նոր տեսահոլովակի շնորհանդեսի, որին Անին ներկայացել էր գեղջկական հագուկապով: Երգչուհին իր համար կարևոր այդ միջոցառմանը գնացել էր այս տեսքով։ Հասկանում եմ, որ Մոսկվայում նոր-նոր կարիերա կերտող դերասանուհին փորձում է օրիգինալ և յուրահատուկ տեսք ունենալ, բայց այսպե՞ս: Ես չեմ, դուք եք, անկեղծ ասեք՝ ձեզանից ո՞վ այսպիսի տեսքով փողոց դուրս կգար, ուր մնաց հայտնվեր այնպիսի երեկույթի, որտեղ հայտնի հյուրերի պակաս չէր զգացվում:
Կասկածից վեր է, որ Անիի մոտ չի ստացվել թրենդային հագնվելը: Նրան գուցե թվում է, որ երեկույթի դեմքն է եղել, ու տեսքն էլ ցնցող էր, բայց դա թյուր ընկալում է: Ինչպե՞ս կարելի է հանրության առաջ ներկայանալ այնպիսի տեսքով, ասես բաղնիքից նոր ես դուրս եկել, խալաթը գցել ուսերիդ ու մազերդ էլ անփույթ հավաքել: Էլ չեմ խոսում կոշիկների ընտրության մասին: Ո՞վ էր տեսել՝ գոնդոլ սպորտային բոթասը խալաթի հետ հագնեին: Անգամ հեռավոր գյուղերում, ուր մարդիկ նորաձևությունից գրեթե ոչինչ չգիտեն, այդպես չէին հագնվի:
Անկեղծ՝ ես Անիի դեմ ոչինչ չունեմ, նրա նկատմամբ վատ չեմ տրամադրված, ընդհակառակը, ես շատ եմ ուզում, որ Անին վերջապես իրեն ներկայացնելու ձև սովորի, քանի որ նա երբեմն կարողանում է լինել շատ գեղեցիկ ու սեքսուալ։ Բավական է միայն զգեստ հագնի, գեղեցիկ հարդարի մազերը ու դառնում է իրական գեղեցկուհի։ Բայց նա կարողանում է ընդամենը մեկ քայլով անցնել թույլատրելիի սահմանն ու կորցնում է իրականության զգացողությունը: