Starnews.am-ը գրում է.

Ինչպես միշտ,  Starnews-ն ամփոփում է շաբաթը:

Այս շաբաթ էլ դեռ չեն դադարում քննարկումները Սուրեն Շահվերդյանի և բլոգեր Մագայի աղմկահարույց պատմության վերաբերյալ:

Մինչ օրս համացանցում քննարկվում է Մագայի մասնակցությամբ «Քաղցած սպասում են» հաղորդումը, որից հետո համացանցային օգտատերերը, կարծես թե, բաժանվել են երկու խմբի՝ մարդիկ, ովքեր Մագային համարում են անգրագետ, և հակառակը՝ մարդիկ, ովքեր արդարացնում են Մագային՝ մեղադրելով Սուրեն Շահվերդյանին անդաստիարակության մեջ:

Մագային իր աջակցությունն էր հայտնել բլոգեր Մաշան.

«Մագա, մենք չենք ճանաչում միմյանց, սակայն շնորհավորում եմ քեզ այն ամենի համար, ինչ կատարվում է քո կյանքում: Ինչ-որ մեկը ցանկանում էր նվաստացնել քեզ, սակայն ցույց տվեց, թե քո հետեւորդներն ինչքան շատ են քեզ սիրում: Ինչ-որ մեկի չկայացած լինելու շնորհիվ դու հասկացար՝ ինչքան կայացած ես: Հարգելի հաղորդավարներ եւ հարցազրուցավարներ, միշտ հիշեք, որ ավելի լավ է մարդ չիմանա ոչ մի աղյուսակներ, բայց մարդ լինի, քան իմանա աշխարհի բոլոր աղյուսակներն ու իմանա բոլոր գրողներին, բայց չիմանա, թե ինչ ասել է մարդու տուն հյուր գնալ, եւ այդ տանը հյուրին վայել ու հարիր ձեւով պահել: Եվ ի վերջո, տղամարդ եք, հարգելիս, տղամարդ, չնայած՝ ի՞նչ եմ խոսում»,-նշել էր Մաշան:

Այս շաբաթ մեծ կորստից հետո առաջին անգամ հրապարակում արեց Գայանե Ասլամազյանը: Starnews-ն արդեն տեղեկացրել է, որ օրերս մահացել է նրա եղբայրը:

Ամերիկաբնակ հաղորդավարուհին ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել եղբոր հետ ու գրել. «2020-2021, ես ատում եմ քեզ:  Իմ կյանքում առանձնահատուկ… Իմ ընկեր… իմ եղբայր.. իմ հարազատ….. Աշխարհս այլևս ամբողջական չի…
Լույսերի մեջ մնաս …. Մի կարևոր լույս մարեց իմ կյանքում….. հերթով մարում եք…..»:

Գայանեի եղբայրը մահացել է կորոնավիրուսից:

Շաբաթն աչքի ընկավ նաև «կիքսերով»: Լրագրող, հաղորդավար Արուս Տիգրանյանն օրերս Ուկրաինայում էր: Նա ամուսնու հետ մեկնել էր հանգստի, մասնակցում էին իրենց սիրելի կատարողների համերգներին:

Ինչպես միշտ, Արուսը հանրությանը ներկայացրել էր Կիևում անցկացրած օրերի բոլոր մանրամասները:

Starnews-ի աչքից չեն վրիպել Արուսի այն սթորիները, որտեղ նա հյուրանոցային համարում է և առանց կրծկալի է: Ուշագրավն այն է, որ առավել ուշադիրները կնկատեին սթորիում մի բան, որը դժվար է ասել՝ Արուսը միտումնավո՞ր է ցույց տվել, թե՞ պարզապես այդպես  է ստացվել:

Այս շաբաթը նաև աչքի ընկավ աստղային երեխաներով:

Starnews-ին հայտնի է դարձել, որ Վաչե Ամարյանը պատրաստվում է երրորդ անգամ հայր դառնալուն:

Հավելենք, որ ըստ նախնական լուրերի՝ Վաչեն եւ կինն աղջիկ են ունենալու:

Այս շաբաթ առաջին անգամ իրենց երեխաներին բացահայտեցին նաև Արամեն և Աննա Թովմասյանը: Արամեն դա արեց «Ես ու դու»  տեսահոլովակի միջոցով, որում նկարահանվել էին իր ընտանիքի անդամները:

Դերասան Էդգար Իգիթյանն էլ  իր 31-ամյակի առիթով հրապարակեց իր որդու լուսանկարը՝ առաջին անգամ ներկայացնելով նրան:

Շաբաթվա ռոմանտիկ քայլն էլ Սոնա Ռուբենյանի սիրելիի կողմից էր:

Սոնան նշանադրվել է: Ուշագրավն այն է, որ նշանադրությունն անակնկալ էր նաեւ Սոնայի համար:

Սոնայի ընտրյալը՝ Էմիլը,  ամեն բան նախապես կազմակերպել էր եւ անակնկալ առաջարկություն արել Սոնային:

Սոնան, իհարկե, դրական պատասխան է տվել:

Շաբաթվա ամենասկանդալային պատմությունն էլ, թերևս,  վերաբերում էր մոդել Լյուսի Հայրապետյանին և Ալեքսանդր Բաբասյանին:

Starnews-ն օրեր առաջ տեղեկացրել էր,  որ սկանդալային մոդել Լյուսի Հայրապետյանը դերասան Ալեքսանդր Բաբասյանի հետ ջերմ լուսանկարներ էր հրապարակել, որից հետո քննարկվում էր, որ նրանք պարզապես ընկերներ չեն:

Ավելի ուշ Լյուսին Starnews-ի հետ զրույցում հերքել էր սիրավեպի լուրերը, սակայն պարզվում է, որ տվյալ թեման բավական խոցել է մոդելին:

Նա անդրադարձել է այդ խոսակցություններին նաև իր ինստագրամյան էջում՝ նշելով հետևյալը.

«Ոչ մի ինտրիգ, ոչ մի հարաբերություն չունենք ոչ անցյալում, ոչ ներկայում Բաբասյանի հետ: Սաշի հետ մենք լավ ընկերներ ենք»:

Լյուսին նշել է նաև, որ ճանաչում է Ալեքսանդր Բաբասյանի նախկին կնոջը՝ դիետոլոգ Լիլիթ Բասյանին և շատ համակրում է նրան:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել