Starnews.am-ը գրում է․

Անի Երանյանը վերջերս երկրորդ անգամ Մհեր Բաղդասարյանին հարցազրույց է տվել «Տետ ա տետ» հաղորդման շրջանակներում։ Նա հաղորդման շրջանակներում խոսել է նաև ծնողների ամուսնալուծության մասին։ Դերասանուհու խոսքով՝ հենց իր մայրիկի ջանքերի շնորհիվ է, որ իրեն հաջողվել է հոր երկրորդ ընտանիքի հետ այդքան ջերմ հարաբերություններ ունենալ։

Ըստ Անիի՝ մայրը և խորթ մայրն այնքան ջերմ են շփվում, որ նույնիսկ միասին մեկնում են իրենց հանգիստը վայելելու։ Դերասանուհին նշել է նաև, որ հենց իր մայրն է իրեն տեղեկացրել, որ շուտով հայրը ևս մեկ երեխա է ունենալու։ Անին անկեղծացել է՝ նշելով, որ բոլորը վախենում էին իրեն այդ մասին հայտնել, սակայն մորը դա հաջողվել էր անել շատ նրբանկատորեն, թեպետ  ինքը նաև վախենում էր, որ կարող է  նախկինի պես չվայելել իր հայրիկի սերը։

«Միայն մայրիկիս շնորհքն է, որ մենք բոլորս այսքան ջերմ հարաբերություններ ունենք։ Ախպորս համար ուղղակի խելագարվում եմ։ Ես գիտեմ, որ ունեմ նրան։ Իմ մաման ու հորս կինն էլ շատ լավ հարաբերություններ ունեն, էս վերջերս երկուսին ուղարկել էի հանգստանալու, ամեն օր պետք է պարտադիր խոսեն, կիսվեն: Էլի եմ ասում, որ դա իմ մամային շնորհքն է, ամեն մեկը չի կարող նման բան անել։ Իմ Կառային դա հաջողվել է, պապայիս ընտանիքին էլ եմ դա ասում, որ եթե մամաս այսպիսին չլիներ, այսքան ջերմ չէինք լինի»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել