Tert.am-ը գրում է.

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Հայաստան կատարած իր առաջին պաշտոնական այցի ժամանակ, խոսելով 1915-1916 թթ. Օսմանյան կայսրության կողմից մեկուկես մլն հայերի սպանդի մասին, խուսափել է «ցեղասպանություն» բառի գործածումից, գրում է գերմանական Bild-ի հոդվածագիր Ռալֆ Շուլլերը՝ հավելելով, որ կանցլերը չի գործածել այդ եզրույթը թուրքական կառավարությանը չզայրացնելու համար:

Նշվում է, որ դեռ գտնվելով Բեռլինում՝ Մերկելն արդեն նախապատրաստվել էր իր այցին ու դիվանագիտորեն զգուշացրել, որ «պետք չէ չափից շատ ընդառաջ գնալ հայկական կողմին»:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մամուլի ասուլիսի ժամանակ Մերկելը նշել է, որ թուրքերի ոճրագործությունների մասին Բունդեսթագի բանաձևը «քաղաքական գնահատական է, այլ ոչ թե իրավական»:

Հիշեցնենք, որ 2016 թվականի հունիսի 2-ին գերմանական Բունդեսթագն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող ու դատապարտող օրինագիծ, իսկ ավելի ուշ Մերկելի կառավարությունն օրինագիծը ճանաչել է իրավական տեսանկյունից պարտադիր ուժ չունեցող։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել