Որքան էլ տարիները ոչինչ չեն փոխել երգիչ Հայկոյի արտաքինի մեջ, այնուամենայնիվ, Հայկոն այսօր դարձավ 45 տարեկան: Այս կապակցությամբ կինը` երգչուհի, դիզայներ Անահիտ Սիմոնյանն Ինստագրամի իր էջում հրապարակել է համատեղ լուսանկարներով պատրաստված կարճ հոլովակ՝ շնորահավորելով ու սեր խոստովանելով ամուսնուն: Տեսանյութն Անահիտը մեկնաբանել է այսպես. «Շնորհավոր ծնունդդ, իմ սեր. ես քեզ կսիրեմ մինչև իմ վերջին շունչը»:

Ի դեպ, այս օրերին Անահիտը գործնական հարցերով Մոսկվայում է ու հավանաբար կարևոր օրը ամուսնու կողքին չի լինելու: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել