Նորվեգացի հեռուստահաղորդավարուհի Լին Վիքն ուղիղ եթերում փսխել է հյուրի վրա՝ գրում է Independent-ը:

Հյուրը՝ Վեհարդ Հարմը, պատասխանել է սպորտային վարժությունների մասին հարցին: Վիքը ջուր է խմել, իսկ մի քանի վայրկյան անց ստամոքսի պարունակությունը փսխել է հյուրի վրա:

Ավելի ուշ նա պարզաբանել է, որ սրտխառնուք է ունեցել, այդ պատճառով էլ ջուր է խմել: Վիքը տեղում խոստովանել է, որ հղի է, պատահածից անակնկալի եկած Հարմը չի նեղացել հաղորդավարուհուց՝ իմանալով այդ նորությունը: Հարցազրույցը շարունակվել է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել