Ermenihaber.am-ը գրում է.
Էգեյան ծովում միջադեպ է տեղի ունեցել Հունաստանի առափնյա անվտանգության ուժերի և թուրք ձկնորսների միջև։ Վերջիններիս վկայությամբ՝ հունական կողմն իրենց նավի ուղղությամբ մարտական զենք է պահել և պահանջել, որ տարածքից հեռանան։ Թուրք ձկնորսների խոսքերով, իրենք ցանկանում էին Էգեյան ծովի միջազգային ջրերում ձկնորսություն անել։
Ձկնորսներից մեկն այդ ամենը տեսանկարահանել է, ինչից հետո հունական կողմն իջեցրել է զենքերը, սակայն շարունակել է նախազգուշացումներ անել։
Թուրքական աղբյուրի պնդմամբ՝ միջադեպը գրանցվել է այն պահին, երբ թուրք ձկնորսները հունական Սամոս և Էշեք (հուն. Ագաթոնիսիոն) կղզիներից գտնվում էին 6 և 4կմ հեռավորության վրա։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել