Էլի Մանվելի թեմային ենք գալիս։ Լավ, ո՞վ կարող ա ինձ բացատրել՝ սա ի՞նչ ա։ Ինչո՞վ ա էս երևույթն ավելի բարոյական, քան էն ամենն, ինչի համար մեղադրում էին Մանվելին։ Հումանի՞զմ, սե՞ր, հանդուրժողականությու՞ն… Դուք գոնե հասկանո՞ւմ եք՝ ի՞նչ եք անում, մարդի՛կ։ Սկզբում՝ «մասկի շոու», հիմա էլ է՞ս… Ինչի՞ համար։ հանուն ինչի՞։ Ի՞նչ ա տալիս էս ձեզ։ Մի քանի տգետի ու տխմարի անասնական հրճվա՞նք։ Սա մեծագույն խայտառակություն ու ցավ ա, ստեղ հրճվելու բան չկա՝ անկախ Մանվել Գրիգորյանի մեղավոր կամ անմեղ լինելու հանգամանքից։ Սա մարդկային ստորության դասական օրինակ ա։
Ցավում եմ, որ էդ ստորությունը կամ դրա պրոպագանդան արվում ա, ըստ էության, իշխանական լրատվամիջոցի կողմից։ Ցավում եմ, որ ստիպված եմ տեսնել էն թույնը, որ մարդկանց սրտերում կուտակվել ու հիմա անդադար ժայթքում ա բոլոր կողմերից։ Բոլորս պիտի սթափվենք։ Բացե՛ք ձեր աչքերը։ Մենք դեռ կառուցելու ու պահելու երկիր ունենք, ու էս մթնոլորտը բոլորիս ա խանգարելու։ Բացե՛ք ձեր աչքերն ու մտածեք, թե ինչ եք անում, տղե՛րք։