Հաճույքի հորմոնի նորմալ աստիճանը բարելավում է երկարաժամկետ հիշողությունը, կարծում են Գերմանիայի Մագդեբուրգի համալսարանի գիտնականները:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դոֆիմին հորմոնը զգալի բարելավել է 65- 75 տարեկան ուսումնասիրություններին կամավոր մասնակցած անձանց հիշողությունը: Նրանք հիշողության ավելի լավ ցուցանիշներ են ունեցել:

Դոֆամինի ամենակարևոր հատկություններից մեկը տրամադրության և ինքնազգացողության բարձրացնելն է: Ահա թե ինչու են այս հորմոնը ինքնազգացողության հորմոն անվանում:

Ուսումնասիրողները խորհուրդ են տալիս ավելի հաճախ լավ երաժշտություն լսել, սեքսով զբաղվել սիրած մարդու հետ: Այս ամենը բարձրացնում է դոֆամինի մակարդակը գլխուղեղում և հետևաբար բարելավում հիշողությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել