Եթե լրիվ անկեղծ, էս կեղծիքավորությունը, էս սուտի «վա՜յ...»-երը, «տեսա՞ք...»-ները, «ժողովուրդը որոշեց...»-ները, ֆեյքերով «ձվակերությունը», «սիրով ու համերաշխության» մաղձը արդեն էն աստիճան են վանում, որ էլ ասելու չէ: Ուստի չեմ ասի:
Երեկ մի խելացի և, չնայած անծանոթ լինելուն, հարգելի անձնավորության գրառումն եմ կարդում, ասում է՝ իրավիճակն այնպիսին է, որ Նիկոլն ինչ ուզի, կանի:
Սխալ բան չի ասում, ցավոք: Իսկապես, իրավիճակն այդպիսին է, որ Նիկոլն ինչ ուզի, կանի, իսկ մի ամբողջ հրապարակ «ժողովուրդ», ֆեյսբուքյան ֆեյքերին ու էյֆորիայից կուրացած-խլացածներին դեռ չհաշված, կասեն՝ օ՜, Բանեմուկի...
Ասում էին՝ «նկարի իշխանություն» է, հիմա անցել են նկարի կռապաշտության: Ասում էին՝ բռնապետություն է, անցել են անձի պաշտամունքի...
Ասում էին՝ անսահմանափակ լիազորություններով իշխանություն է: Հավեսով ստանձնել են այդ անսահմանափակ լիազորությունները ու լիազորավատ են լինում:
Ասում էին՝ խոսքի ազատություն չկա, բայց ամենամեծ տպաքանակով թերթն էին տպում, էսօր ռեալ ճնշում, ամեն կերպ փորձում են լռեցնել խոսքի, մտքի, կարծիքի ցանկացած ազատություն:
Հա, ու էդ տրյուկը, յանըմ, դավեր են նյութում, թե որ ինքը հրաժարական տա, ուրիշ վարչապետ կընտրեն: Կուտ: Ու բազմությունն էդ կուտը կուլ է տալիս: Որովհետև ուզում է կուլ տալ:
Մի խոսքով՝ օխչար պահեք...