Բոլորս էլ գիտենք, որ տղամարդիկ և կանայք հաճախ տարբեր որոշումներ են կայացնում միևնույն հարցի շուրջ: Պարզվում է, որ դա տեղի է ունենում ոչ միայն տղամարդու և կնոջ հոգեբանության տարբերության պատճառով, այլև տղամարդու և կնոջ գլխուղեղի կառուցվածքի որոշակի տարբերությունների պատճառով:

Կալիֆորնիայի համալսարանի մասնագետները պարզել են, որ տղամարդու գլխուղեղի ինտելեկտուալ հատվածի համար պատասխանատու հատվածում մոխրագույն նյութը վեց անգամով գերակշռում է, քան կնոջ գլխուղեղում, մինչդեռ կնոջ գլխուղեղի այդ հատվածում ինն անգամ ավելի շատ է սպիտակ նյութը: Մոխրագույն նյութը բաղկաղած է նյարդային բջիջների մարմիններից, այսինքն` կառուցվածքային միավորներից, որոնք ինֆորմացիայի մշակումն են ապահովում, իսկ սպիտակ նյութը բաղկացած է վերջույթներից, որոնք փոխանցում են տեղեկատվությունը: Իրականում շատ հետաքրքիր պատկեր է ստացվում, որը ցույց է տալիս տղամարդու և կնոջ ֆիզիոլոգիայի տարբերությունները:

Տարբերություններ են նկատվում նաև հետևյալ կետերում. տրամաբանական խնդիրներ լուծելիս կանանց մոտ ակտիվանում է գլխուղեղի ճակատային հատվածի կեղևը, որտեղ տեղակայված է շարժումների, խոսքի ու հույզերի վերահսկումը: Սա ցույց է տալիս, թե ինչու են կանայք որոշումներ կայացնելիս հիմնվում ոչ այնքան տրամաբանության, որքան զգացմունքների ու հույզերի վրա, մինչդեռ տղամարդկանց տրամաբանության կենտրոնը փոխկապված է արտաքին ազդակների վերամշակման կենտրոնի հետ, այդ պատճառով էլ տղամարդիկ ավելի հակված են վերլուծության և փաստերի կշռադատման։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել