Փայտիկների վրա չիպսերը շատ համեղ են ստացվում։ Դուք միայն պատկերացրեք՝ բուրավետ կարտոֆիլ, խրթխրթան, աղի, համեմունքներով։ Շատ ախորժելի է։ Այսօր ձեզ կպատմենք հրաշք բաղադրատոմսի մասին։

Բաղադրիչներ՝

  • փայտիկներ,
  • պապրիկա,
  • սխտոր. կարող եք վերցնել մանրացրած կամ մի քանի պճեղ՝ կտրած դանակով,
  • կարտոֆիլ,
  • բուսական յուղ՝ տապակելու համար:

Պատրաստման ընթացքը

Կարտոֆիլը լավ լվացեք և կտրեք շատ բարակ շրջանակների։ Եթե չունեք հատուկ սարք դա անելու համար, ապա ուղղակի արեք դանակով։
Կարտոֆիլները շարեք փայտիկների վրա։
Տապակեք բուսական յուղով լի մեծ և խորը թավայի կամ որևէ զանգվածի մեջ (որպեսզի փայտիկները և կարտոֆիլներն ամբողջովին լինեն մեջը)։

Իջեցրեք կարտոֆիլները յուղի մեջ և որևէ խոհանոցային իրի օգնությամբ շրջեք, որպեսզի դրանք տապակվեն բոլոր կողմերից։

Անձեռոցիկի վրա լցրեք պապրիկայի, աղի և սխտորի շերտ, ով ինչ սիրում է։ Այնուհետև յուրաքանչյուր շամփուր պտտեք այդ շերտերի մեջ, որպեսզի այն համեմվի։
Վերջ։ Մեր չիպսերը պատրաստ են։ Մատուցեք այն կետչուպով և մայոնեզով։

Բարի ախորժակ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել