Tert.am-ը գրում է.
2018թ. հոկտեմբերի 7-12-ը Երևանում կայանալիք Ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովին նախապատրաստման և անցկացման համար միջոցառումների իրականացման նպատակով 2018 թվականի պետական բյուջեով ՀՀ արտաքին գործերի նախարարությանը հատկացվել է մեկ միլիարդ 438 միլիոն 354 հազար դրամ:
Նա նշեց, որ միջոցառումների ծրագրերում հստակեցումներ են կատարվել, որոնց արդյունքում հնարավոր են հատկացված գումարի շրջանակներում աշխատանքների ավելացումներ, ծախսային վերաբաշխումներ և հավելյալ ծախսեր, որոնց մասին նշվել է դեռ անցած տարի, և բյուջեի պահուստային ֆոնդի հատկացումների մեջ նույն նպատակի համար նախատեսվել է 400 միլիոն 945 հազար դրամ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե ինչպես են ընթանում Ֆրանկոֆոնիայի նախապատրաստական աշխատանքները և ունե՞ն վստահություն, որ գագաթնաժողովը կանցկացնեն բարձր մակարդակով, և բոլոր կազմակերպչական նրբությունները, առանձնահատկությունները հաշվի են առել:



