Դժվար չէ կռահել, որ Լավրով-Չավուշօղլու հանդիպման առանցքային թեման ամերիկյան պատժամիջոցներն են և դրանց հակազդման նպատակով հնարավոր համատեղ քայլերը: Ռուսաստանն ու Թուրքիան կձգտեն ռազմաքաղաքական հարթությունում զսպել ամերիկյան ազդեցությունը նախ Սիրիայում ու Մերձավոր Արևելքում, այդ տրամաբանությունը կանդրադառնա նաև հարավկովկասյան տարածաշրջանում ընթացիկ զարգացումների վրա: Երկկողմ բանակցային կարևոր հարցերից մեկը կշարունակի մնալ համատեղ տնտեսական հակաքայլերի մշակման բլոկը.

Կարելի է ենթադրել, որ առաջիկայում նման երկկողմ, եռակողմ` նաև Իրանի մասնակցությամբ հանդիպումների կազմակերպման անհրաժեշտությունն ավելի քան պահանջված կլինի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել