Թայլանդական Փհուքեթ քաղաքի բնակչուհին առանց թարթիչների է մնացել սուպերսոսնձի պատճառով։ Այս մասին գրում է Daily Mail-ը։

35-ամյա Բենյապա Սուպապը գեղեկության անծանոթ սրահ է դիմել, որպեսզի թարթիչներ աճեցնի։ Հատուկ կոսմետիկ սոսնձի փոխարեն կոսմետոլոգը շուտ չորացող ունիվերսալ սոսինձ է օգտագործել։

Մի քանի րոպե անց կոպերը ուռել են, իսկ հետո կպել իրար, երբ կինը թարթել է աչքերը։ Չնայած դրան՝ կոսմետոլոգը 1,5 հազար բատ է պահանջել (45$) և միայն հետո համաձայնել է զեղչ անել։

Սոսինձը հեռացնելու համար Սուպապը այլ սրահ է գնացել։ Ցավոտ միջամտությունից հետո նա ամբողջովին զրկվել է թարթիչներից։

Կինը պատմել է, որ ոստիկանություն է դիմել և պատմել կատարվածի մասին։ Նրան պատասխանել են, որ օգնել չեն կարող։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել