Վայ, հիմա նոր եմ հասկանում, թե ինչո՞ւ են կարողացել հազարամյակներ ժողովրդին խաբել, որովհետև մեր ժողովուրդն այդ պահին տեսնում է այն, ինչ ինքն է ուզում և իրեն է հարմար: Օրինակ՝ 17-ի հավաքը․ հենց խնդիր առաջացավ ռուսների հետ, հակառուսական էր, հետո դարձավ հակաահաբեկչական, հիմա՝ հակառոբական: Իսկ հավաքի նպատակն ի սկզբանե պետք է լիներ ծրագրային նոր կառավարությունը, ոլորտ-ոլորտ պետք է ներկայացներ իր ռազմավարությունն օրինական պետության կայացման ճանապարհային քարտեզը, որը վստահություն կներշնչեր ներդրողների համար, սփյուռքից տուն վերադարձողների համար, ՀՀ-ում բնակվող թոշակառուի, գիտնականի, երիտասարդ ուղեղների համար: Ե՞րբ են կայանալու ԱԺ-ի ընտրությունները․ կպատասխաներ այս չարչրկված հարցին: Կմեկտեղվեին բոլորի երազանքները, արժեքները, նպատակները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել