Օբյեկտիվորեն վերցրած` ժողովրդի շրջանում Քոչարյանի վարկանիշը ցածր էր քաղաքականություն վերադառնալու համար։ Դժվար էր պատկերացնել երկրորդ նախագահի` քաղաքականություն վերադարձի այլ տարբերակ, քան նրա կալանավորումը։ Սա ուղղակի լավ մատուցված նվեր էր։ Այս ամենով հանդերձ՝ այն, ինչ տեղի է ունենում երկրի ներքին քաղաքական դաշտում, արդեն բնականոն և սպասելի գործընթաց է, որտեղ ձևավորվում են քաղաքական նոր բևեռներ, նոր թիմեր` հին ու նոր քաղաքական դեմքերով, աստիճանաբար հստակեցվում են նոր խաղի կանոնները։
Երկիրը պատրաստվում է արտահերթ ընտրությունների, ու պայքարը թեժ է լինելու` տեղեկատվական, քաղաքական այլ ուղղություններով, և դա քաղաքական օրինաչափություն է։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել