Գիտնականները հին հնդկական մեդիտացիայի հիման վրա արագ քնելու մեթոդ են մշակել։

«Հոգնե՞լ եք ոչխարներին հաշվելուց, փորձում եք ոչնչի մասին չմտածել, բայց չի ստացվո՞ւմ։ Լուծումը գտնված է։ Ընդ որում, ոչ թե դեղերի միջոցով, այլ ընդամենը ճիշտ շնչառության»,– նշում է Հարվարդի համալսարանի աշխատակից, մեթոդի հեղինակ Էնդրյու Վեյլը։

Սկզբում պետք է հարմար տեղավորվել անկողնում, իսկ հետո սկսել քթով օդ շնչել 4 վայրկյանի ընթացքում։ Հետո պետք է 7 վայրկյան պահել շնչառությունը և ութ վայրկյանի ընթացքում բերանով արտաշնչել։ 4-7-8 սխեմայով շնչառությունը, ինչպես պնդում են փորձագետները, հնարավորություն կտա քնել մեկ րոպե անց»,– հաղորդում է planet-today–ը։

Մեթոդն օգնում է քնել, ինչպես նաև թույլ է տալիս պարզապես հանգստանալ։ Այն կարելի է կիրառել հանրային ելույթներից կամ այլ՝ լարվածություն առաջացնող իրադարձություններից առաջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել