Եթե մարդ դեմ է եկեղեցական շինությունների, դա ոչ թե աթեիզմի դրսևորում է, այլ անհանդուրժողականության:
Երբ մարդ դեմ է կրոններին, դա ոչ թե աթեիզմի դրսևորում է, այլ թշնամանք և ատելության քարոզ:
Երբ մարդը հայտարարում է, որ խելացի և գիտնական մարդը պիտի լինի աթեիստ և չի կարող հավատացյալ լինել, դա նույնպես աթեիզմ չէ, դա ատելության քարոզ է մյուսների կրոնական հայացքների նկատմամբ ու նաև կրոնական/հակակրոնական ֆաշիզմ:
Մենք այսօր ունենք Արսեն Թորոսյան անուն-ազգանունով առողջապահության նախարար, ով հայտնի է որպես աթեիստ, սակայն, նրա հարցազրույցները, հայտարարություններն ու արած գրությունները հաշվի առնելով, կարող են վստահ ասել, որ կան բազմաթիվ հակաեկեղեցական-հակակրոնական դրսևորումներ, ատելության քարոզներ և հակակրոնական ֆաշիզմի դրսևորումներ:
Նախարարի atheist.am կայքի միջոցով ծանոթանում ենք նրա հրապարակումներին և հեշտությամբ պարզում, որ իր «աթեիզմը» մեծամասամբ բնորոշվում է զուտ Հայ առաքելական եկեղեցու դեմ կատարված ատելության քարոզով:
Իմ գրառմամբ դիմում եմ մարդու իրավունքների պաշտպան տեղական և միջազգային կառույցներին: Սույն գրառումս ընդունեք որպես Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ կատարված և կատարվող ատելության քարոզի մասին և հակակրոնակոն ֆաշիզմի դրսևորումների մասին վկայություն: Դատապարտեք արարքը, հասեք նրան, որ նման ատելության քարոզները պատժվեն օրենքի ամբողջ խստությամբ, առավել ևս նման բարձրաստիճան պաշտոնյաների կատարած ատելության քարոզները, հակակրոնական ֆաշիզմի դրսևորումները, չպիտի մնան անպատիժ: Եվ պարտադրեք ՀՀ վարչապետին ու նախագահին Արսեն Թորոսյանի հրաժարականը: