Ռուսներն արդեն ուղղակիորեն վերահսկում են Գոլանի բարձունքներն ու դուրս են մղում Հիզբալլահին։ Դրանով Իրանի գործերն ահագին բարդանում են, դրան գումարած Իրանում սրվող տնտեսական խնդիրները։ Իսկ դա նշանակում ա, որ մեր տարածաշրջանում էլ Իրանի դիրքերը որոշակիորեն կթուլանան, ինչի հաշվին կակտիվանա Թուրքիան, հետևաբար և Ադրբեջանը։ Այստեղից էլ շատ պարզ հետևություն, որ իրավիճակային գնահատականով ռուսների ու Ադրբեջանի շահերն անուղղակիորեն համընկնում են։ Եթե այդ շահերը ուղղակի կերպով համընկնեն նաև մեր տարածաշրջանում, իսկ դրա նախադրյալները կան, ապա բարդանում են Հայաստանի գործերը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: