10 տարի առաջ սրտի հետ կապված խնդիրների պատճառով մահացավ Քանյե Վեսթի մայրը՝ Դոնդա Վեսթը։ Ռեփերը շատ ծանր էր տանում մոր կորուստը և նույնիսկ երկարատև ընկճախտի մեջ էր ընկել,– գրում է viva.ua կայքը։ Լրագրողներին տված հարցազրույցում Քանյեն ասել էր, որ այդքան հարազատ մարդու մահվանը հնարավոր չէ դիմանալը։

«Մորը կորցնելը, նույնն է, ինչ ձեռքդ կամ ոտքդ կորցնես և փորձես դրան դիմանալ»,– ասել էր նա։

Թվում էր, թե Քանյեն մի քիչ հավաքել էր իրեն մոր կորստից հետո, երբ հոր մոտ քաղցկեղ հայտնաբերեցին։ Մոտ կանգնած աղբյուրների խոսքերով՝ ռեփերը շատ է հուզվում և տեղը չի գտնում Ռեյ Վեսթի համար անհանգստությունից, որը հիմա բուժվում է Լոս Անջելեսում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել