Մտավոր ունակությունները չափելը կարող է դժվար լինել, բայց գիտությունն առաջարկում է բաներ, որ մատնանշում են սովորելու, խնդիրներ լուծելու ու ստեղծարարության առավել բարձր մակարդակ։
1. Ձեր սեղանը թափթփված է
Հոգեբանները տարիներ շարունակ վիճել են այն հարցի շուրջ, թե ինչպես որոշել մարդկանց մտավոր ունակությունները։ Խելացի լինել նշանակում է սովորել սխալների հիման վրա, հարմարվել նոր իրավիճակների, հասկանալ աբստրակտ հասկացություններ, օգտագործել գիտելիքը որևէ բանի հասնելու համար։ Այնպիսի հմտությունները, ինչպիսիք են ընկալելու, սովորելու ունակությունները, հիշողությունը, հիմնավորելու ու խնդիրներ լուծելու կարողությունը, հեշտացնում են այդ գործընթացները։
Հավանաբար, մտածում էիք, որ խելացի մարդիկ կազմակերպված են, նրանց սեղանին ամեն բան իր տեղում է, սակայն բազմաթիվ փորձեր ցույց են տվել, որ այն մարդիկ, ովքեր աշխատել են թափթփված սեղանի շուրջ, հանդես են եկել ավելի կրեատիվ գաղափարներով, ավելի հեշտ են գտել լուծումներ, քան նրանք, ում մոտ ամեն բան կազմակերպված ու կոկիկ է եղել։
2. Դուք աշխատում եք մինչև ուշ գիշեր
Նկատած կլինեք, որ ֆիլմերում կրեատիվ ու հանճարեղ մարդիկ աշխատում են մինչև ուշ գիշեր՝ մոմի լույսի տակ. ամենայն հավանականությամբ, այս կարծրատիպը հիմնված է փաստերի վրա։ Մի հետազոտություն ցույց է տվել, որ այն մարդկանց IQ-ն, ովքեր ավելի ուշ են գնում քնելու, ավելի բարձր է։ Հետազոտության հեղինակներն այն համոզմանն են, որ սրա արմատն ընկած է մեր էվոլուցիայի խորքում. քանի որ գիշերվա ժամերն ավելի վտանգավոր են եղել, մեր նախնիները, ովքեր գիշերը քնելու փոխարեն արթուն էին մնում, պետք է որ ավելի խելացի եղած լինեին։
3. Դուք հայհոյում եք
Սովորաբար ընդունված է մտածել, որ հայհոյում են անկիրթ ու անգրագետ մարդիկ։ Բայց իրականում հակառակն է. դա խոսում է մարդու հարուստ բառապաշարի ու բառերը տարբեր կատեգորիաների բաժանելու ունակության մասին։
4. Դուք սիրում եք սառը ցնցուղ ընդունել
Կարծիք կա, որ սառը ցնցուղը իջեցնում է լարվածությունն ու հոգնածությունը և բարելավում տրամադրությունն ու հիշողությունը։
5. Դուք նյարդանանում եք ծամելու ձայնից
Այո՛, եթե ձեզ նյարդայնացնում է, երբ որևէ մեկը հաց ուտելիս կամ մաստակ ծամելիս այնպես է ծամում, որ ձայն է գալիս, ուրեմն՝ դուք խելացի եք։
6. Դուք նկարում եք տարբեր պատկերներ
Եթե ձեզ դուր է գալիս ժամանակն անցկացնել այսպիսի պատկերներ նկարելով, ուրեմն՝ դուք խելացի եք։ Սա մտածողության գործիք է, որ կարող է ազդել ինֆորմացիա կլանելու ու խնդիրներ լուծելու ունակությունների վրա։
7. Դուք քննադատում եք ինքներդ ձեզ
Մենք հակված ենք մտածել, որ խելացի մարդիկ ինքնավստահ են՝ ասելով՝ ինչո՞ւ չպետք է ինքնավստահ լինեն, եթե այդքան խելացի են։ Սակայն իրականում այդքան էլ այդպես չէ։ Իսկապես խելացի մարդիկ թերագնահատում են իրենց ընդունակությունները։ Նրանք գիտեն, որ կան բազմաթիվ բաներ, որ նրանք չգիտեն ու պետք է սովորեն։
8. Մտքերով սավառնում եք ամպերում
Չնայած գիտնականները նախկինում մտածում էին, որ մտքերով ամպերում սավառնելը բացասաբար է ազդում ուղեղի աշխատանքի վրա, նոր հետազոտթյուններն այլ բան են ցույց տալիս։ Իրականում, խնդրի շուրջ մտածելը՝ միևնույն ժամանակ մտքերով այլ տեղ լինելով ու չկենտրոնանալով դրա վրա, շատ ավելի արդյունավետ է լինում։ Բացի այդ՝ այն ձեզ ավելի կրեատիվ է դարձնում։
9. Դուք խոսում եք ինքներդ ձեզ հետ
Հնարավոր է՝ մտածեք, որ քթի տակ ինչ-որ բան մրմնջալով, ինքներդ ձեզ հետ խոսելով խենթի տպավորություն եք թողնում, բայց իրականում դա ավելի լավ հիշողության ու մտածողության նշան է։