Tert.am-ը գրում է.

ԱԺ պատգամավորների 1/3-ը՝ այդ թվում նաև ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ստորագրել է ձևաթղթի տակ՝ որպես անձնական երաշխավորություն, որ փոխվի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը։ 

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:

Իսկ թե երբ պետք է ներկայացվի դատարանին, ասաց, որ առաջիկայում պարզ կլինի: 

Հիշեցնենք, որ ստորագրահավաքը նախաձեռնել է ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցությունը։  

Հիշեցնենք նաև, որ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները Tert.am-ի հետ զրույցում ասել էին, որ «Մարտի 1-ի» գործով կալանավորված Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները բողոքարկելու են դատարանի որոշումը՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել