Քանի նոր պոպուլիզմի ալիք չի սկսել Մարտի 1-ի մասով մի բան ասեմ.
Ուրեմն 2008-ի մարտի 1-ին առավոտից երեկո ես եղել եմ հրապարակում: Մարտի 1-ին գնդակահարվել է 8 խաղաղ ցուցարար և 1 սպա, 1 ժամկետային զինծառայող շարքում կանգնած: 2008 թվականի մարտի 1-ին ՀՀ քաղաքացիները փողոցում խաղաղ ձևով վիճարկում էին նախագահական ԽԱՅՏԱՌԱԿ ընտրությունների արդյունքները: Էդ ընտրությունների ընթացքը ևս տեսել եմ իմ սեփական աչքերով և մի քանի տասնյակ տեղամասերում ու էն ինչ տեսել եմ ընտրություններ կոչել չի կարելի: Լևոն Տեր-Պետրոսյանին մարտի 1-ին տեղի ունեցած սպանդում մեղադրողներն ուղղակի չեն էլ պատկերացնում, թե ինչ են ասում, որովհետև առաջին նախագահն այդ դեպքերի համատեքստում միայն ու միայն կարող է լինել տուժողի կարգավիճակում: 
Հիմա էդ դեպքերի գլխավոր պատասխանատուին կալանավորել են ու արդեն քանի օր ա շատերը սկսել են խոսել մարտի 1-ից ու ով ինչ զիբիլ ասես արտանետում ա դաշտ: Բոլոր այդ մարդկանց հորդորում եմ էս ձերբակալության համատեքստում մարտի 1-ին տեղի ունեցածը քննարկելուց առաջ մի քիչ տեղեկացվել նոր փորձել էս վակխանալիայի մասը կազմել: 
Էն դեղնակտուց «հեղափոխականներին» նույնպես խորհուրդ եմ տալիս պոպուլիզմի պերեդոզի տրամաբանական հետևանքներից խուսափելու համար էս թեմաներից հեռու մնալ, կամ գոնե խորհրդակցել իրենց ավելի փորձառու թիմակիցների հետ նոր էս կողմ էն կողմ «գոհարներ» մեկնել: 
Հ.Գ. Մարտի 1-ը մեր նորագույն պատմության ամենասև էջն է (հոկտեմբերի 27-ից հետո) և անկախ ամեն ինչից այն պետք է վերջնականորեն և ամբողջությամբ բացահայտվի ու ստեղ էն պատմություն կեղծող էդիկմինասյանների ու դրանց հակադիր էկվիվալենտը հանդիսացող դիլետանտ պոպուլիստների ճղճղոցներն ու թյուրընկալումներով ուղեկցվող «համամարդկային ճշմարտություններ» մեկնելը որևէ ձևով չպետք է ազդի քննության վրա: Այսքանը և քանի դեռ մարտի 1-ի մասին սկսել են խոսել իմ նշած կոնտինգենտի կարկառուն ներկայացուցիչները ես այս հրապարակումից հետո կփորձեմ զերծ մնալ այդ թեմայով ֆեյսբուքյան գրառումներից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել