ԱՄՆ նախկին նախագահների կենսագրությունները հարուստ են զարմանալի, զավեշտալի փաստերով, որոնց ֆոնին Ռոնալդ Ռեյգանի՝ դերասանից երկրի կառավարիչ դառնալը սովորական երևույթ է թվում: Տարօրինակ մահեր, ընտանեկան սկանդալներ, սպանություններ, կախվածություններ և այլն՝ ներկայացնում ենք Ձեզ:

Ջորջ Վաշինգտոնը պարտվում էր գրեթե բոլոր մարտերում

ԱՄՆ-ի առաջին նախագահի մասին տարօրինակ շատ շշուկներ են պտտվել: Համաձայն դրանցից մեկի՝ նրա ատամները փայտից էին պատրաստված: Ինչ վերաբերում է նրա հաջողություններին ռազմական գործողություններում, ապա ամեն ինչ այստեղ շատ ավելի «պայծառ» է:

Վաշինգտոնը փաստացիորեն չէր կարողանում կռվել մարտի դաշտում: Մարտավարություն նա ընդհանրապես չուներ, որի հետևանքով էլ պարտվում էր բոլոր խոշոր մարտերում, որոնց մասնակցում էր՝ ամեն անգամ որոշելով վախկոտի պես փախչել կռվի դաշտից:

Ջոն Ադամսն ու Հերբերտ Հուվերը տնային կոկորդիլոսներ էին պահում

Ջոն Քուինսի Ադամսը ժողովրդի կողմից այնքան էլ սիրված չէր: Նրա մասին «առասպելներ» էին հյուսվում. օրինակ, որ նա կավատ էր, կամ որ Շեքսպիրյան աթոռից մի մաս էր գողացել՝ Ջեֆերսոնի հետ գրողի տուն-թանգարան կատարած այցի ընթացքում:

Հավաստի տվյալների համաձայն՝ այսպիսի առասպելներից մեկն իրական հիմքեր ուներ. Ադամսն իրականում տանը կոկորդիլոս էր պահում, որը նրան նվիրել էր ֆրանսիացի գեներալ Մարկիզ դե Լա Ֆայետը: Կենդանին պահվում էր Սպիտակ տան արևելյան սենյակում: Իսկ ահա նախագահի որդին՝ հաջորդ նախագահ Հերբերտ Հուվերը, երկու կոկորդիլոս ուներ, որոնք թափառում էին այնտեղ, որտեղ կամենում էին:

ԱՄՆ 7-րդ նախագահը մարդկանց սպանում էր դուելների ընթացքում

Էնդրյու Ջեքսոնը գրեթե մահվան էր հասցրել՝ ծեծելով անհաջողակ հանցագործին, որը ոտնձգություն էր իրականացրել նախագահի կյանքի նկատմամբ: Դուելների ժամանակ նա մեկ անգամ չէ, որ սպանել է հակառակորդին: Համաձայն տարբեր աղբյուրների՝ նրա զոհերի թիվը տատանվում է 13-ից մինչև մի քանի հարյուրյակ: Այդ ժամանակներում նման մարտերը՝ դուելները, պատվի հարց էին համարվում: Քսան քայլ, հետդարձ, կրակ…

Ջեքսոնի ամենաուշագրավ հակառակորդը Չարլզ Դիքինսոնն էր՝ փաստաբան ու հայտնի դուելյանտ, ով վիրավորել էր նախագահին ու նրա կնոջը: Տրամաբանական է, որ Ջեքսոնը նրան ևս սպանել է:

Զաքարի Թեյլորը մահացել է սննդային թունավորումից

ԱՄՆ-ի 12-րդ նախագահը իր պաշտոնում եղել է մեկ տարուց մի փոքր ավելի: Նա հասել էր գեներալի կոչման ու մեծ ներդրում էր ունեցել երկրի տարած պատերազմին Մեքսիկայի դեմ, ինչի շնորհիվ էլ ընտրվել էր որպես երկրի ղեկավար: Հետաքրքիրն այն է, որ նա քաղաքականության նկատմամբ առհասարակ հետաքրքրություն չուներ: Կյանքում Թեյլորն Ազգային հերոս էր, սակայն մահացավ ոչ այնքան հերոսական մահով:

Այն ժամանակ բժիշկները չկարողացան հասկանալ նախագահի հանկարծամահության իրական պատճառը: Մինչ օրս հավանական մի քանի տարբերակներ են շրջանառվում, որոնցից մեկը սննդային թունավորումն է, որը կազմակերպել են քաղաքական հակառակորդները: Սակայն նախագահի մնացորդների հետազոտությունը ցույց է տվել, որ ամենահավանական տարբերակը սննդային թունավորումն է: Անկախության օրը մեկ մեծ գավաթ կաթն ու հատապտուղներն իրար խառնելն այնքան էլ ճիշտ որոշում չի եղել:

Վիլյամ Տաֆտը չէր տեղավորվում Սպիտակ տան լոգարանում

Վիլյամ Հովարդ Տաֆտը՝ ԱՄՆ 7-րդ նախագահը, մեծ կերպար է ԱՄՆ պատմության մեջ: Բառի բուն իմաստով: Ինչպես «Սիմփսոնների» Հոմերն այն սերիայում, երբ որոշեց գիրանալ:

Մինչ ընտրվելը Տաֆտը պաշտպանության նախարարի պաշտոնն էր զբաղեցնում, իսկ Սպիտակ տնից դուրս գալուց հետո դարձավ Բարձրագույն դատարանի ատենակալ ու երկրի պատմության միակ նախագահը, ով այս պաշտոնում էր աշխատում: Սակայն վերադառնանք նրա քաշին: Իր նախագահության տարիներին Տաֆտն ամեն անգամ մնում էր լոգարանում ու չէր կարողանում դրանից դուրս գալ առանց կողմնակի օգնության: Արդյունքում լոգարանի չափսերը բավականին մեծացրին:

Ջիմի Կարտերը վստահեցնում էր, որ ՉԹՕ է տեսել

Ջիմի Կարտերի նախագահության տարիներն այնքան էլ հետաքրքիր չէին: Համեմատած երկրի մյուս նախագահների հետ՝ նա լուռ ու խաղաղ կյանք էր վարում ու այսօր հիշվում է որպես ձանձրալի կերպար, որի միակ հետքն ամերիկյան պատմության մեջ «Սիմփսոնների» կատակն էր՝ «Սա պատմության ամենամեծ հրեշն է»:

1973-ին, երբ Կարտերը դեռևս Ջորջիա նահանգի սենատորի պաշտոնն էր զբաղեցնում, նա, իր պնդմամբ, թռչող ափսե տեսավ ու զեկույց ներկայացրեց ՉԹՕ-ի հարցերով միջազգային բյուրո:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել