Tert.am-ը գրում է.

ՀՀ երկրորդ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրվեց հուլիսի 26-ին, նա հրավիրվեց որպես վկա, բայց առաջին իսկ պահից ասացին, որոշել են մեղադրանք առաջադրել, հարցաքննել որպես մեղադրյալ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Ռուբեն Սահակյանը: 

«Երեկ վերադարձել եմ տուն, չեմ կարողացել քնել սթրեսային վիճակից»,- ասաց փաստաբանը: Նա նշեց, որ լավ ծանոթ չէ դատարանի կողմից ստացված որոշմանը, որովհետև այն ծավալուն է, ուղարկվել է միայն գիշերը: 

«Մենք խոսում ենք ոչ թե Ռոբերտ Քոչարյանի գործի մասին, այլ ուրիշ քրեական գործի մասին՝ սկսած Մարտի 1-ի իրադարձություններից մինչ օրս: Ասեմ, որ մեզ համար որպես ելակետ հանդիսանալու է ՀՔԾ հաղորդագրությունը՝ հունիսի 3-ի: Թողնում եմ որ դուք որոշեք՝ հաղորդագրությունն ու առաջադրված մեղադրանքը բովանդակային առումով իրար նմա՞ն են, թե՞ նման չեն:

Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրվեց հուլիսի 26-ին, հրավիրվեց որպես վկա, բայց առաջին իսկ պահից ասացին, որոշել են մեղադրանք առաջադրել, հարցաքննել որպես մեղադրյալ»,- ասաց Սահակյանը: 

Փաստաբանը նշեց, որ Ռոբերտ Քոչարյանը պատրաստվել էր ցուցմունքին, բայց չտվեց, որովհետև որոշեցին միանգամից մեղադրանք առաջադրել. «Կարծում էի, որ կկալանավորեն, չէի կասկածում: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել