Ադրբեջանի պես բռնատիրական երկրում ժողովրդական ընդվզումն ու հեղափոխությունը ոչ պատերազմական իրավիճակում և տնտեսության քիչ թե շատ կայունության պարագայում բավական բարդ բան է։
Բայց մյուս կողմից, որ նայում ես, հերիք է մի 4-5 հոգու՝ ավելի խոշոր շահի համընկնման հեռանկար ինչ-որ մի կետում, որպեսզի հողն Ալիևի ոտքերի տակից սկսի փախչել։
Նման մի նախադեպ հասունանում էր 2015թ․-ի հոկտեմբերին, սակայն այն ժամանակ ԱՀ Ազգային անվտանգության նախարար Էլդար Մահմուդովի և նրա շրջապատի չեզոքացմամբ, ազգային անվտանգության նախարարության լուծարմամբ և նոր կառույցների տեսքով դրա վերակազմավորմամբ Ալիևը կարողացավ խուսափել նշված սցենարից։
Ու ինչն է զարմացնող, որ ինչքան էլ խոսվում է Ալիևի՝ նախիջևանյան կլանին պատկանելու և այսօր հենց այդ կլանի իշխող լինելու մասին, բայց վերևում նշված և ստորև ներկայացվող 4-5 հոգուց և ոչ մեկը Նախիջևանը չի ներկայացնում՝
1) ՊԱԾ պետ Մադաթ Ղուլիև - Գանձակ
2) ՆԳՆ ղեկավար Ռամիլ Ուսուբով - Իվանովկա (նախկին Խոջալու)
3) Պետական պաշտպանության հատուկ ծառայության պետ Վագիֆ Ախունդով - Ասթարա
4) ՊՆ ղեկավար Զաքիր Հասանով - Ասթարա
5) Գլխավոր դատախազ Զաքիր Ղարալով - Օրմաշենի (Վրաստանի Քվեմո-Քարթլիի շրջան)։
Ի դեպ, առաջին երեքին Իլհամը ժառանգություն է ստացել Հեյդարից։