Ռուսաստանն ակնկալում է, որ Հարավային Կովկասի հարցով ԱԳ նախարարների մակարդակով «3+3» ձևաչափով (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան և նրանց երեք հարևանները՝ Ռուսաստան, Թուրքիա, Իրան) հաջորդ հանդիպումը կկայանա Բաքվում կամ Երևանում, այս հարցի շուրջ քննարկումներ են ընթանում։ Այս մասին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Մենք ակնկալում ենք, որ նախարարների հաջորդ հանդիպումը կկայանա կա՛մ Բաքվում, կա՛մ Երևանում։ Որքանով հասկանում ենք, այս առնչությամբ բանակցությունները շարունակվում են մեր ադրբեջանցի և հայ գործընկերների միջև»,- ասել է նա ««3+3» հարթակ. ընդհանուր մարտահրավերներ և ռազմավարական գործընկերություն» նիստի ընթացքում։

ՌԴ-ն աջակցում է Հարավային Կովկասի ողջ տարածաշրջանի տրանսպորտային ամբողջական ապաշրջափակմանը՝ «3+3» ձևաչափի շրջանակներում լիարժեք աշխատանքի համար։

Վրաստանը կարևոր գործընկեր է «3+3» հարթակի համար, առանց նրա մասնակցության ձևաչափի հեռանկարները լիարժեք չեն լինի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել