Panorama.am-ը գրում է.

«Զանգվածային բողոքի ցույցերի ու ոստիկանության կողմից դրանց հակազդման միջոցառումների ընթացքում լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ ֆիզիկական բռնություն 18 դեպք է գրանցվել, որոնց հետևանքով տուժել են տարբեր ԶԼՄ-ների 22 աշխատակիցներ, տարատեսակ այլ ճնշումների՝ 8 դեպք:

Լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը՝ ներկայացնելով այս տարվա երկրորդ եռամսյակային զեկույցի տվյալները: Զեկույցը Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-երի իրավունքների մասին է:

«Բոլոր կողմերն էլ նկատեցին, որ բռնությունները կանգ առան ապրիլի 23-ին, երբ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց: Ոստիկանությունն այլևս չէր հակազդում ցուցարարների, լրագրողների գործունեությանը: Այս զեկույցում տեղ գտած հիմնական խախտումները՝ լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների,  եղել են հենց ապրիլի 11-23-ն ընկած ժամանակահատվածում»,-ասաց Մելիքյանը:

Նրա խոսքով, ինչպես Սարի Թաղի, «էլեկտրիկ Երևան»-ի դեպքում էր, այս անգամ էլ լրագրողների նկատմամբ բռնությունները եղել են թիրախավորված:

«Բռնություն իրականացնողները եղել են ոստիկանության հովանու ներքո քաղաքացիական հագուստով  անձանց կողմից: Այդ ընթացքում դատախազությունն ու մյուս իրավապհ մարմինները փորձեցին ակտիվ հայտնաբերել մեղավորներին, քրեական գործեր հարուցվեցին, սակայն ընթացքում  այդ ակտիվությունը նվազեց»,-կարծիք հայտնեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել