Panorama.am-ը գրում է.

«Լավ կլիներ՝ տիկին Հովհաննիսյանն այստեղ ներկա լիներ և մեկնաբաներ Կառավարությանը կից Ընտրական օրենսգիրքը մշակող աշխատանքային խմբի ղեկավար Դանիել Իոաննիսյանի հասցեին իր կողմից ասվածը»,- ԱԺ-ում Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումների ժամանակ այսօր ասաց «Ելք» դաշինքը ներկայացնող Էդմոն Մարուքյանը։

«Ես կարծում եմ, որ մենք պետք է բոլոր տեսակի նման մոտեցումները մի կողմ դնենք։ Վիրավորանքը անընդունելի է, որքանով էլ տիկին Հովհաննիսյանն իր գրառումն արել է և ներողություն է հայցել պարոն Իոաննիսյանից։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որ զերծ մնանք նմանատիպ մոտեցումներից և խոսակցություններից։ Սա մեր հանձնաժողովի գործունեությանը ոչ մի կերպ չի նպաստում»,- Էդմոն Մարուքյանը:

Հիշեցնենք, որ երեկ «Իրազեկ քաղաքացի միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը հրապարակել էր Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումների ժամանակ իր ելույթի տեսանյութը։ Տեսանյութում լսելի էր, որ  ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն ասում. «Էս մտավոր հետամնացի հետ ի՞նչ քննարկենք»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել