Yerkir.am-ը գրում է.

Թուրքական հատուկ ծառայությունների կողմից Ուկրաինայի տարածքում առևանգված թուրք լրագրող Յուսուֆ Ինանը բերվել է Պոլիս ու կալանավորվել:

Ըստ DHA-ի` ինչպես Թուրքիայի մյուս քաղաքացի Սալիհ Զեքի Յիղիթը, այնպես էլ Ինանը 
մեղադրվում են Թուրքիայում 2016 թվականի հուլիսին տեղի ունեցած հեղաշրջման փորձի կազմակերպիչների հետ կապի մեջ:

Ինանը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքները: «Հաղորդեք նախագահին, որ սա արդարադատության կոտորած է», - ասել է նա:

Ուկրաինան դեռևս չի արձագանքել դեպքին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել