Tert.am-ը գրում է.

Իրականում մի կարծրատիպ կա, ըստ որի՝ ժողովրդավարությունը պետք է լինի արևմտամետ, իսկ պակաս պրոգրեսիվ ռեժիմները պետք է լինեն այլ կենտրոնամետ: «Ամերիկայի ձայն»-ին տրված հարցազրույցում նման տեսակետ է հայտնել ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով հարցին, որ թեև Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, միևնույն է, ունի արևմտյան կառավարման ձև:

Նրա կարծիքով՝ Հայաստանում կատարված հեղափոխությունը եկավ ապացուցելու, որ վերոնշյալը զուտ կարծրատիպ է, որն իրականության հետ որևէ աղերս չունի: Արարատ Միրզոյանը հիշեցրեց, որ շարժման առաջին իսկ օրվանից իրենք հայտարարել են, որ  հիմքում աշխարհաքաղաքական ենթատեքստ չկա:

«Հետևաբար, չի կարելի զարմանալ, որ զգալի տեղաշարժ արտաքին քաղաքականության մեջ իշխանափոխությունից հետո չի ակնկալվում: Անշուշտ, որոշակի սրբագրումներ են ակնկալվում, ավելին՝ Արևմուտքի, ԱՄՆ-ի և մեր այլ գործընկերների հետ մենք պատրաստվում ենք խորացնել մեր հարաբերությունները, որովհետև կարծում ենք, որ կա հսկայական պոտենցիալ, որն իրացված չէ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել