Araratnews.am-ը գրում է.

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հայտնում է, որ հուլիսի 17-ին Վրաստանի սահմանապահ ծառայության ոչ բավարար աշխատանքի պատճառով 2 ժ 10 ր-ով ուշացվել են: Ընկերության Երևան-Բաթումի և  Բաթումի-Երևան գնացքները:

ՀԿԵ աշխատակիցների համակարգված աշխատանքի շնորհիվ՝ արդեն Հայաստանի տարածքում Բաթումի-Երևան գնացքի ուշացման ժամանակը կրճատվեց 1 ժամով և գնացքը Երևան ժամանեց արդեն 1 ժ 10 ր ուշացումով:

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հայցում է ուղևորների ներողամտությունը ոչ Ընկերության մեղքով պատճառած անհարմարությունների համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել