Panorama.am-ը գրում է.

Հայաստանի ընտրության ճանապարհը դեպի 21-րդ դար միակն է՝ դեպի նոր, ժամանակակից տեխնոլոգիաներ։ Հայաստանն ապագայում  պետք է դառնա երկիր, որը բնական ռեսուրսների երկիր է, ժամանակակից տեխնոոգիաների երկիր»,- այսօր «ՔԵՆԴԼ» հետազոտությունների ինստիտուտում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

«Ժամանակից տեխնոլոգիաներ զարգացնելու մի քանի բաղադրիչներ կան։ Նախևառաջ դա իհարկե կրթական համակարգն է։ Վերջիվերջո, նորագույն տեխնոլոգիաներ ստեղծողները, կիրառողները, վաճառողները մարդիկ են, որոնք պրոֆեսիոնալ, մասնագիտական կրթութուն են ստացել։ Հետևաբար այս համակարգի համար շատ էական է կրթական համակարգը՝ սկսած դպրոցից, նույնիսկ ավելի ցածր տարիքից՝ մանկապարտեզից»,- ասաց ՀՀ նախագահը։

Արմեն Սարգսյանի խոսքով, այլոց նկատմամբ մեր առավելությունը պետք է լինի այն, որ հայ ծրագրավորողը պետք է լինի բարձրորակ մաթեմատիկոս, ֆիզիկոս կամ քիմիկոս, այն է՝ գիտնական-ծրագրավորող, մի բան, որ ուրիշ տեղերում չեն կարողանում անել։

«Եվ դա փաստ է, ոչ թե մեծամտություն, որ մենք ավելի խելացի ենք։ Մեր նպատակը պետք է լինի բարձր որակի ստեղծագործող մասնագետներ ստանալը՝ բիոտեխնոլոգիաներից մինչև ժամանակակից տեխնոլոգիաներ։ Այդ իմաստով այս ինստիտուտը շատ էական է։ Էական է նաև նրանով, որ եթե խորհրդային տարիներից մեզ ժառանգություն մնացածշատ գիտական հիմնարկներ կամ մաշվել են կամ կորցրել իրենց կարևորությունը, կամ էլ վերացել են, ապա այս ինստիտուտը ստեղծվել է 2000 թվականին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել