ՆԱՏՕ-ի բոլոր անդամ-երկրները, ներառյալ ԱՄՆ-ն, պատրաստ են միմյանց պաշտպանել Ռուսաստանից։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ Բրյուսելում Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովն ամփոփող մամուլի ասուլիսում։

«Եվրոպական ուժերը ևս՝ ենթակառուցվածքը և հետախուզությունը, օգնում են պաշտպանել ԱՄՆ-ն, քանի որ մենք բախվում ենք ավելի ու ավելի ագրեսիվ Ռուսաստանի հետ»,-ասել է նա։

Գլխավոր քարտուղարը նշել է, որ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ի մյուս երկրները շահում են միասնական դաշինքի շրջանակում զինված ուժերի համագործակցությունից։

«Եվրոպայում ԱՄՆ-ի ներկայությունը կենսական նշանակություն ունի՝ Աֆրիկային, Ասիային և Մերձավոր Արևելքին ամերիկյան ուժը ցուցադրելու համար, որպեսզի մեր սահմաններին դադարեցվեն անկարգությունները։ Կարճ ասած՝ ՆԱՏՕ-ն բազմապատկում է ԱՄՆ-ի ուժերը»,-հավելել է նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել