Panorama.am-ը գրում է.

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հաստատել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի միջնորդությունը, և Պաշտպանը ներգրավվել է երրորդ կողմ Հակոբյանն ընդդեմ Հայաստանի գործով:

Այս մասին հայտնում են ՄԻՊ աշխատակազմից ու այն որակում որպես միջազգային փորձի և մարդու իրավունքների ազգային հաստատության կողմից բացառիկ նախաձեռնության լավագույն օրինակ:

Ըստ աղբյուրի, Եվրոպական դատարանում գործի քննությանը մասնակցությունը հնարավորություն կտա Պաշտպանին իր լիազորությունների իրականացման արդյունքում ձեռք բերված՝ կոնկրետ գործին առնչվող տեղեկությունները ներկայացնել դատարանին։ Մասնավորապես, Եվրոպական դատարանին կտրամադրվեն տեղեկություններ կապված պետության կողմից անազատության մեջ դիմողին պատշաճ և անհրաժեշտ բուժօգնություն տրամադրելու հետ: Դատարան կներկայացվեն նաև քրեակատարողական հիմնարկներում բժշկական օգնության ապահովմանն առնչվող խնդիրները, որոնք վերաբերում են գանգատով բարձրացված հարցերին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել