1. Նա սիրահարված է ձեզ, եթե նրան պատմել եք ձեր մասին ամենավատը, բայց նա շարունակում է ձեր կողքին մնալ։ Նա գիտի ձեր թերությունները, տեսել է ձեզ, երբ դժվար իրավիճակում եք եղել, բայց, միևնույն է, մնում է ձեզ հետ։ Դուք կարող եք վստահ լինեք, որ նա անկեղծ է ձեզ հետ։

2. Նա օգտագործում է ձեզ, եթե ընդունում է ձեր հարաբերությունների հետ կապված կարևոր որոշումներ՝ չխորհրդակցելով ձեզ հետ։ Այս դեպքում պարզ է, որ նրա համար միևնույն է՝ ինչպես ձեզ կզգաք նրա գործողություններից ու որոշումներից հետո։ Նա իսկապես ձեզ չի ընդունում որպես զուգընկերոջ։

3. Նա սիրահարված է ձեզ, եթե անում է ամեն հնարավոր բան՝ ձեզ երջանկացնելու համար։ Նա ձեր երջանկությունը համարում է իրենը ու ամեն ինչ անում է, որ դուք ժպտաք։

4. Նա օգտագործում է ձեզ, եթե ամեն ինչ, ինչի մասին նա մտածում է, իր անձնական երջանկությունն է։ Նա անում է միայն այն, ինչ օգնում է նրան լինել երջանիկ։

5. Նա սիրահարված է ձեզ, եթե տալիս է անձնական տարածք։ Նա ընդունում է, որ դուք ունեք ձեր հետաքրքրությունները, անկախ անհատականություն եք, ու նա իրավունք չունի հատելու սահմանները։

6. Նա օգտագործում է ձեզ, եթե մշտապես քննադատում ու դատում է ձեզ։ Նա միշտ ստիպում է ձեզ զգալ, որ դուք սարսափելի մարդ եք, որպեսզի պարզապես ձեզ ցավ պատճառի։

7. Նա սիրում է ձեզ, եթե իսկապես բացվում է ձեր առաջ։ Նա ոչինչ չի թաքցնում ձեզնից։ Նրա կյանքը ձեզ համար բաց գիրք է։

8. Նա օգտագործում է ձեզ, եթե փորձում է թաքցնել իր մտադրություններն ու շարժառիթները։ Եթե զգում եք, որ նա իրականում անկեղծ չէ ձեզ հետ ու չի պատմում իր իրական զգացմունքների ու մոտիվների մասին, ուրեմն՝ իմացեք, որ նա պարզապես օգտագործում է ձեզ։

9. Նա սիրում է ձեզ, եթե պատրաստ է անել ինչ պետք է, միայն բավարարի ձեր պահանջմունքները։ Նա իսկապես անում է ամեն հնարավոր բան, որպեսզի համոզվի, որ դուք երջանիկ եք նրա հետ հարաբերություններում։

10. Նա օգտագործում է ձեզ, եթե ստիպում է, որ դուք զգաք, թե բավարար լավը չեք նրա համար։ Նա գիտակցաբար մեղադրում է ձեզ նրանում, որ բավարար լավը չեք։ Նա ուզում է, որ դուք անեք ամեն հնարավոր բան՝ նրա սիրուն արժանի լինելու համար։ Նա այնպես է գործում, որ ստիպի ձեզ տանջվել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել