Armenpress.am-ը գրում է.
Ռուսաստանում ձերբակալվել է ևս մեկ անձ, որը կասկածվում է «Կրոկուս սիթի հոլ» համերգասրահում իրականացրած ահաբեկչության ֆինանսավորման սխեմայի մեջ ներգրավված լինելու մեջ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ Քննչական կոմիտեն իր «Տելեգրամ»–ի ալիքում:
«Հայտնաբերվել և ձերբակալվել է ահաբեկչության ֆինանսավորման սխեմայի մեջ ներգրավված ևս մեկ կասկածյալ»,–ասված է հաղորդագրությունում:
Նշվում է , որ միջնորդություն կներկայացվի՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու:
Մոսկվայի մարզի Կրասնոգորսկ քաղաքի «Կրոկուս սիթի հոլ» համերգասրահում ահաբեկչությունը տեղի է ունեցել մարտի 22-ի երեկոյան. մի քանի մարդ կրակ է բացել համերգի այցելուների վրա, այնուհետև հրդեհ է սկսվել։ Ձերբակալվել են մեկ տասնյակից ավելի կասկածյալներ, այդ թվում՝ ահաբեկչությանն անմիջականորեն մասնակցած բոլոր չորս ահաբեկիչները։