Starnews.am-ը գրում է․

Դերասանուհի Անի Երանյանը մշտապես եղել է հանրության ուշադրության կենտրոնում։

ԱՄՆ-ում բնակություն հաստատած Անին շատ ակտիվ է իր ինստագրամյան էջում, որտեղ էլ բացի իր լուսանկարներից կիսվում է նաև աշխատանքային նորություններով։

Դերասանուհին իր երկրպագուներին ուրախացրել է նոր նախագծում ներկայանալով։
Նրա մասնակցությամբ «Մալենա» հեռուստասերիալն արդեն էկրաններին է։

Սակայն Անիի անվան շուրջ ամեն բան այդքան էլ հարթ չէ, արդեն երկու տարի է ինչ քննարկվում են նրա և Մհեր Բաղդասարյանի հարաբերությունները։

Մհերն ու Անին համատեղ սկսեցին նոր ռեալիթի շոու՝ հիմքում դնելով իրենց հարաբերությունները։

Ռեալիթի շոուն արդեն երկրորդ եթերաշրջան ունի, որի առաջին էպիզոդում Անին համաձայնեց հարաբերություններ սկսել Մհերի հետ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել