Starnews.am-ը գրում է․

Տարիներ առաջ, երբ դերասանուհի Ելենա Բորիսենկոն սկսեց իր կարիերան անմիջապես դրական վերաբերմունքի արժանացավ լսարանի կողմից, սակայն այս տարիների ընթացքում նրա անվան շուրջ բազմաթիվ սկանդալային խոսակցություններ են եղել։

«Վերվարածները» նախագիծը շրջադարձային դարձավ Ելենա Բորիսենկոյի կարիերայի համար, հենց այդ նախագծից հետո նա լայն ճանաչում ձեռք բերեց, սակայն կերպարային կտրուկ փոփոխությունը ոչ միանշանակ ընդունվեց լսարանի կողմից.

«Երբ Կարինայից հետո «Ժառանգները» սերիալում հակահերոսուհու դեր տարա, դեմ առա հանդիսատեսի վրդովմունքին, ով չէր ցանկանում ինձ բացասական կերպարում տեսնել։ Եւ հետագա սերիալներում միշտ նյարդայնացնող ինչ-որ բան լինում էր։ Մեկ՝ իմ երկար օղերը, մեկ՝ մազերի գույնը, իմ հերոսուհին խմում էր եւ դա երբեմն զայրույթ էր առաջացնում, մեկ՝ ես չափազանց ուժեղ կնոջ դեր էի տանում։ Մի խոսքով, այն ինչ Կարինա չէր, վատ էր։ Եւ մինչեւ օրս էլ ինձ որպես Կարինա են հիշում։

Պարզապես դա Հայաստանում առաջին սերիալն էր, չափազանց վարկանիշային եւ սիրելի, եւ իմ հերոսուհուն պարզապես պաշտում էին։ Սկզբում շատ էի մտածում, քանի որ մինչեւ Կարինան բազմաթիվ լուրջ դերեր էի խաղացել թատրոնում, եւ դրանք ոչ մեկին պետք չէին։ Այն ժամանակ իմ մտերիմ ընկերուհին հաճախ կատակում էր՝ ասելով, թե Կարինան իմ լավագույն դերն է։ Սակայն այդ հերոսուհու շնորհիվ ես երկրպագուներ ձեռք բերեցի, ովքեր երկու խմբի բաժանվեցին. Կարինային սիրողներն ու նրանք, ովքեր իմ մեջ լուրջ դերասանուհի տեսան։ Նրանք հետեւում են իմ արվեստին, հրաշալի նամակներ են գրում, եւ սպասում են կինոյում իմ լուրջ աշխատանքներին»։

Դերասանուհին հաճախ է հայտնվել քննարկումների կենտրոնում՝ իր անձնական կյանքի մանրամասների պատճառով.

«Ինչ ինձ հիշում եմ՝ միշտ սիրահարված եմ եղել, եթե իմ կյանքում ոչ ոք չի էլ լինում, ինքս ինձ համար մի կերպար եմ ստեղծում եւ դրանով ապրում եմ։ Առաջին անգամ սիրահարվել եմ մանկապարտեզում, այդ տղայի հետ մենք միշտ միասին էինք, նրա քույրն էլ մեր բակում էր ապրում, այնպես որ բակում էլ էինք շփվում։ Հետո, իհարկե, հասկացանք, որ այդ ամենը լուրջ չէր»։
Դպրոցում ևս Ելենան սիրահարված է եղել, ընդ որում, իր համադասարանցուն. «Այդ տղան էլ իմ հանդեպ անտարբեր չէր, բայց նա այդպես էլ չիմացավ, որ իրեն սիրում էի։ Հետո նա վաղաժամ հեռացավ կյանքից, ու երբ մեր ընդհանուր ընկերներից մեկը իմացավ զգացմունքներիս մասին, շոկ ապրեց, ասաց՝ գոնե նա իմանար, որ դու էլ սիրահարված ես եղել իրեն»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել