Eurostat-ի հրապարակած տվյալների համաձայն՝ 01.01.2018թ. դրությամբ ԵՄ բնակչության թիվը կազմել է 512 մլն 600 հազար մարդ՝ ի տարբերություն 2017թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշի՝ 511 մլն 500 հազար: 
Ստացվում է՝ ԵՄ-ի բնակչությունը 1 տարվա կտրվածքով աճել է շուրջ 1 մլն 100 հազարով:

Ներկայացված թվերի հետ կապված, թերևս, ամենաուշագրավն այն է, թե ի՞նչ ճանապարհով է աճել ԵՄ-ի բնակչության թիվը: Այսպես, 2017թ. կառույցի անդամ երկրներում ծնվել է 5,1 մլն երեխա, մահացել մոտ 5,3 մլն մարդ. այսինքն՝ ստացվում է, որ ԵՄ-ի բնակչության թվի աճը պայմանավորված է բացառապես ներգաղթի հաշվին:

Եվս մեկ ուշագրավ վիճակագրական իրողություն՝ 2017թ. կտրվածքով բնակչության թիվն աճել է ԵՄ անդամ 28 երկրներից 19-ում, առավելապես՝ Մալթայում, Լյուքսեմբուրգում, Շվեդիայում, Իռլանդիայում, Կիպրոսում, իսկ բնակչության թվի առավելագույն անկում է գրանցվել արևելաեվրոպական այնպիսի երկրներում, ինչպիսիք են Լիտվան, Խորվաթիան, Լատվիան և Բուլղարիան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել