Երգչուհի Մարտա Կիրակոսյանը և սիրելին՝ Նահոն, այլևս չեն թաքցնում իրենց հարաբերությունները: Զույգին հաճախ կարելի է տեսնել տարբեր միջոցառումների, համերգային երեկույթների ժամանակ: BlogNews.am-ին հասած հավաստի տեղեկություններով՝ երգչուհին իր ծննդյան օրը նշանադրվել է՝ սիրելիից անակնկալ առաջարկություն ստանալով:  

«Ծննդյանս օրն ունեցել եմ անակնկալ, բայց դրա մասին չեմ ուզում խոսել: Ես միայն մի բան կասեմ՝ երբ ամուսնանամ, բոլորը դրա մասին կիմանան միանշանակ, իսկ անձնական կյանքիս մասին առհասարակ չեմ սիրում շատ խոսել»,- պարզաբանում է երգչուհին: 

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել