Tert.am-ը գրում է.

Ընտրական օրենսգրքի շուրջ ձևավորված ԱԺ աշխատանքային խմբի նիստին այսօր միացան նաև Կառավարության աշխատանքային խմբի անդամները, ովքեր, սակայն, հայտարարեցին, թե ԱԺ-ի հետ համատեղ աշխատելու մտադրություն չունեն:

Հիշեցնենք, որ արդեն իսկ ԱԺ 4 խմբակցություններն իրենց առաջարկները ներկայացրել են: Նիստը վարող ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշեց, որ այսօր պետք է կառավարության հանձնախումբը ներկայացնի այն առաջարկները, որոնք պետք է դրվեն քննարկման սեղանին:

ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը, սակայն, նշեց, որ իրենք մտադիր չեն ԱԺ աշխատանքային խմբի հետ «բազարի» մեջ մտնել: Ըստ նրա՝ հանձնաժողովի դիրքորոշումն արդեն իսկ ձևավորված է, բայց հայեցակարգն ամբողջական տեսքի չի եկել, և կան հարցեր, որոնք դեռ պետք է քննարկվեն, հստակեցվեն իրենց դիրքորոշումները:


Ըստ Դանիել Իոաննիսյանի՝ կա վարչապետի հանձնարական՝ մշակել այնպիսի ԸՕ, որը կապահովի ՀՀ-ի պատմության մեջ ամենաժողովրդավար ընտրությունները: «Մենք դեռևս բուն նախագծի մշակման փուլում չենք, միայն հայեցակարգի մշակման փուլում ենք: Մեր աշխատանքային խումբը ԸՕ-ի մասին նախագիծ պատրաստելու է և դնելու է շրջանառության մեջ, ինքնանպատակ չէ այնպիսի նախագիծ բերելը, որը միայն մեր հանձնաժողովի անդամների տեսակետը կարտահայտի: Կետ առ կետ քննարկում ենք հանրության տեսակետը, հանրային քննարկումների ժամանակ հնչեցված առավել կոնսեսուսային մոտեցումների վրա ենք հիմնվում: Այս ուղղությամբ շարժվելով՝ կբերվի ԸՕ նախագիծը»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել